Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան Հայաստանում

33-րդ

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՕԼԻՄՊԻԱԴԱ
2022

Օրեր՝ հուլիսի 10 (կիր) - հուլիսի 18 (երկ), 2022 թ.
Անցկացման վայր՝ Երևանի պետական համալսարան

Հայաստանի Հանրապետություն

Մայրաքաղաք՝ Երևան

Պետական լեզու՝ հայերեն

Կրոն՝ Քրիստոնեություն (Հայ առաքելական եկեղեցի)

Ժամային գոտի՝ UTC+4 (ՀԿԺ+4)

Հեռախոսային կոդ՝ +374

Արժույթ՝ դրամ (֏) (AMD)  

Դրամի փոխարժեքն իմանալու համար խնդրում ենք այցելել https://www.cba.am/am/ կայք: 

 

Հայաստանը բնութագրվում է չոր, ցամաքային կլիմայով։

Բարձրլեռնային գոտում ձմեռը տևում է 7-8 ամիս՝ հոկտեմբերից մայիս: Միջին բարձրության լեռնային գոտում ձմռան տևողությունը երկու ամսով կարճ է. սկսվում է մեկ ամիս ուշ և ավարտվում է մեկ ամիս շուտ: Ցածրադիր գոտում ձմեռն ավելի կարճատև է. hիմնականում սկսվում է դեկտեմբերի կեսերին և ավարտվում փետրվարի վերջին:

Ամառը ցածրադիր գոտում տևում է մայիսի երկրորդ կեսից մինչև հոկտեմբերի սկիզբը: Բարձրլեռնային գոտում ամառը կարճատև է ու զով: 

Երևանում ամենաշոգ ամիսներն են հուլիսն ու օգոստոսը. առավելագույն ջերմաստիճանը կարող է լինել +42°C: Ամենացուրտ ամիսներն են հունվարը և փետրվարը. նվազագույն ջերմաստիճանը կարող է լինել -30°C:

Առավել հաճախ տեղումներ են լինում գարնանը և աշնանը։

Ձմռանը ձյուն է տեղում, և լեռնային շրջաններում ձյան ծածկը կարող է հասնել մինչև մեկ մետրի: Երևանում ձմեռը չափավոր ցուրտ է. հաստատուն ձնածածկույթ առաջանում է ոչ ամեն տարի:  

Գարունը, կախված տեղանքի բարձրությունից, կարող է տևել 1,5-3 ամիս: Այս սեզոնի համար բնորոշ են մեղմ ու խոնավ, խիստ փոփոխական եղանակները:

Աշնանը բնորոշ են արևոտ, չափավոր տաք, անհողմ եղանակները: