Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան Հայաստանում

33-րդ

ԿԵՆՍԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՕԼԻՄՊԻԱԴԱ
2022

Օրեր՝ հուլիսի 10 (կիր) - հուլիսի 18 (երկ), 2022 թ.
Անցկացման վայր՝ Երևանի պետական համալսարան

Կենսաբանության միջազգային օլիմպիադան (International Biology Olympiad) միություն է, որը կազմակերպում է կենսաբանության ամենահեղինակավոր համաշխարհային մրցույթը դպրոցականների համար` Կենսաբանության միջազգային օլիմպիադան (ԿՄՕ):

Մասնակիցներն ապագա գիտնականներ են բժշկության, գյուղատնտեսության, էկոլոգիայի և կենսաբանության բոլոր ոլորտներում:

Օլիմպիադան իրակացվում է 1990 թվականից և ներկայումս ունի 78 անդամ պետություն:

 

2008 թվականին Հայաստանը Կենսաբանության միջազգային օլիմպիադային մասնակցել է որպես դիտորդ երկիր, իսկ 2009 թվականին դարձել է լիիրավ անդամ:

2009 թվականից ի վեր ԿՄՕ-ին մասնակցել է հայ 35 աշակերտ:

 

2018 թ. Թեհրանում կայացած օլիմպիադայի ընթացքում Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի կողմից կայացվեց որոշում, որի համաձայն 2022 թ. հուլիսի 10-18-ը Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան կհյուրընկալի Հայաստանի Հանրապետությունը:

Ծրագիրը ֆինանսավորվում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Ծրագրի համակարգումն իրականացնում է Երևանի պետական համալսարանը:

ԿՄՕ 2022-ի կարևոր բաղադրիչներից մեկն է կենսաինֆորմատիկան՝ միջմասնագիտական ​​դաշտ, որը մշակում է կենսաբանական տվյալների ընկալման մեթոդներ և ծրագրային գործիքներ։ Ընդհանուր առմամբ, կենսաինֆորմատիկան կենսաբանական գիտության մեջ ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումն է: Կենսաինֆորմատիկան կարևոր է ժամանակակից կենսաբանության և բժշկության մեջ տվյալների կառավարման համար: 2020 թվականի կորոնավիրուսային հիվանդության համաճարակը ցույց տվեց, որ տվյալների արագ վերլուծությունը և ուսումնասիրությունը շատ ավելի արդյունավետ է հիվանդության տարածումը կանխելու համար, երբ տվյալները տարածվում են արագ և հասանելի կերպով: